Հյուսիսային Իռլանդիայում զբոսաշրջիկներին այցեր կառաջարկեն դեպի «Գահերի խաղի» նկարահանման վայրեր![]() 26 սեպտեմբերի 2018 - 13:05 AMT PanARMENIAN.Net - 2019-ին Հյուսիսային Իռլանդիա այցելող զբոսաշրջիկները հնարավորություն կունենան այցելելու «Գահերի խաղը» սիրված սերիալի նկարահանման վայրեր: Դրանք զբոսաշրջային տեսարժան վայրեր կդառնան: Սերիալի երկրպագուները կկարողանան անձամբ ծանոթանալ Վեսթերոսի աշխարհին: Նաև նախատեսվում է տուրեր կազմակերպել դեպի Բանբրիջ քաղաքում գտնվող Linen Mill Studios ստուդիա: Այնտեղ կներկայացվի նկարահանումների ռեկվիզիտը, հագուստները, զենքը, դեկորացիաները, գրում է ՌԻԱ Նովոստին The Irish Times-ի վրա հղումով: Զբոսաշրջությունը Հյուսիսային Իռլանդիայում վաղուց է ծաղկում, այդ թվում «Գահերի խաղի» շնորհիվ: Այնտեղ կան թեմատիկ ավտոբուսային շրջայցեր, հատուկ քարտեզներ և հավելվածներ հեռախոսների համար: Բելֆասթում, Օլսթերի թանգարանում գոբելեն է բացվել, նվիրված էպոսի առանցքային պահերին, իսկ տարածաշրջանի հաստատություններում մի քանի քանդակազարդ դուռ է տեղադրված՝ շոուի մոտիվներով: Ամերիկյան հեռուստատեսային «Էմմի» մրցանակի դափնեկիր է դարձել «Գահերի խաղը» սերիալը, որը մրցանակի է արժանացել «Լավագույն դրամատիկ սերիալը» անվանակարգում: Սերիալի հաղթանակի մասին հայտարարվել է սեպտեմբերի 17-ի ուշ երեկոյան՝ 70-րդ մրցանակաբաշխության ժամանակ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |