ԱԳՆ. Փաշինյան-Թրամփ հանդիպումը չի կայացել օրակարգերի սղության պատճառով![]() 26 սեպտեմբերի 2018 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Փաշինյան-Թրամփ հանդիպումը տեղի չի ունեցել ԱՄՆ ու Հայաստանի ղեկավարների օրակարգերի սղության պատճառով: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նա նշել է, որ Փաշինյան-Թրամփ հանդիպման նպատակադրություն կար և՛ հայկական, և՛ ամերիկյան կողմից, հայտնում է Aysor.am-ը: «Կար նպատակադրություն երկու կողմից էլ, սակայն հանդիպումը տեղի չունեցավ ԱՄՆ ու Հայաստանի ղեկավարների օրակարգերի սղության պատճառով», - ասել է Տիգրան Բալայանը՝ նշելով, որ այս հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Նյու Յորքում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակում: Վարչապետ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդես է եկել ելույթով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |