83 մլն դրամ՝ Արմավիրի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում առաջնահերթ խնդիրների լուծմանը![]() 26 սեպտեմբերի 2018 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մարզերում հրատապ խնդիրների լուծման նպատակով Արմավիրի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզպետարաններին կհատկացվի մոտ 83 մլն դրամ կառավարության պահուստային ֆոնդից: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 27-ի նիստի օրակարգում: Արմավիրի մարզում հրատապության կարգով ներկայացվել է Տալվորիկ համայնքի խմելու ջրի պոմպի և շարժիչի ձեռքբերման ծրագիրը, որի արդյունքում համայնքի բոլոր՝ 50 տնտեսությունը, կունենա անխափան ջրամատակարարում: Լոռու մարզում ներկայացվել է Սպիտակի թիվ 8 դպրոցի վերանորոգման համաֆինանսավորման նպատակով Սպիտակ համայնքին աջակցության ցուցաբերման ծրագիրը։ Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվել է 83 մլն դրամի կատարված շինարարական աշխատանքները: Անհրաժեշտ է 4 մլն դրամի պետբյուջեից սուբվենցիա: Դպրոցի աշակերտների թիվը 310 է: Լոռի Բերդ համայնքի Սվերդլով բնակավայրի խմելու ջրագծի կառուցման համաֆինանսավորման նպատակով Լոռի Բերդ համայնքին աջակցություն կցուցաբերվի։ Նշվում է, որ Շիրակի մարզիԱմասիա համայնքն ունի բալաբաս ցեղատեսակի ոչխարի բուծման մեծ հնարավորություն: Ներկայումս համայնքն ունի մոտ 10,000 գլուխ ոչխար: Եվրամիության PRDP ծրագրի շրջանակում բրդի վերամշակման արտադրամասի ստեղծման նպատակով Ամասիա համայնքի կողմից տրամադրվել է շենք, որն ունի հիմնանորոգման կարիք: Անհրաժեշտ է իրականացնել կտուրի մասնակի վերանորոգման, դռների և պատուհանների փոխարինման, հատակների բետոնացման և կերամիկական սալիկների տեղադրման, կոյուղագծերի կառուցման, էլեկտրամատակարարման, արտաքին գազաֆիկացման, ջեռուցման համակարգի անցկացման, ներքին հարդարման և շենքի սալվածքի վերականգնման աշխատանքներ: Բազմաբնակարան շենքերի և դրանց նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքներ ստանալու համար պետական վճարումները կատարելու նպատակով Շիրակի մարզպետարանին կհատկացվի 1,12 մլն գումար։ Տավուշի մարզում հրատապության կարգով ներկայացվել է Իծաքար համայնքին գյուղտեխնիակայի տրամադրման անհրաժեշտությունը։ Գյուղատնտեսական աշխատանքների համար անհրաժեշտ է վարող տրակտոր, իսկ Գանձաքար համայնքին՝ խոտ մամլիչ սարք։ Ջերմոցային տնտեսության, թունաքիմիկատների խանութի, տնկարկային տնտեսության, մեքենա-տրակտորային պարկի համաֆինանսավորում UNDP Ծրագրով Այրում համայնքում կկառուցվի՝ ջերմոցաին տնտեսություն, թունաքիմիկատների խանութ, գյուղտեխնիկայի բազա, տնկարանային տնտեսություն. կհատկացվի ընդհանուր՝ 103 մլն դրամի, պետությունը կհատկացնի 20 մլն դրամը: Ենոքավան համայնքի մանրամասն նախագծման համար կհատկացվի 15 մլն դրամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |