Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հրաժարական է տվել![]() 26 սեպտեմբերի 2018 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հրաժարական է տվել: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում: Մելիքյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2016 թվականի մայիսի 5-ին: Մելիքյանը 2013 - 2016 թվականներին զբաղեցրել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնը, եղել է ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալը: Նա ԵՊՀ դասախոս է, դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |