Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Քոչարյանի շահերի պաշտպանների բողոքները![]() 26 սեպտեմբերի 2018 - 15:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 19-ին կայացրած որոշմամբ վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և ՀՀ երկրորդ նախագահՌոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Ռուբեն Սահակյանի, Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքները: Այդ մասին հայտնել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը: Բողոքները ներկայացվել են օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին որոշման դեմ։ Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վճռաբեկ բողոք էին ներկայացրել: Քոչարյանին անձեռնմխելի ճանաչելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազությունը: Առաջին ատյանի դատարանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել է անձեռնմխելի և ազատ արձակվել նրան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |