Կոստանյան. Չի բացառվում, որ գաղտնալսման գործով վարչապետը ևս հարցաքննվի26 սեպտեմբերի 2018 - 16:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում որևէ մեկը չի կարող դառնալ ապօրինի գաղտնալսման զոհ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը քննելու համար ԱԺ-ում ստեղծված հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հարցաքննության կհրավիրեն ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը ու նաև վարչապետը՝ Կոստանյանն ասել է. «Տրամաբանական է, որ առնվազն այդ ձեր նշված անձինք ինչ-որ մի փուլում հրավիրվելու են հանձնաժողովի նիստին», հայտնում է Aysor.am-ը։ «Մենք ընդունելի համարեցինք նաև այն հանգամանքը, որ քննարկման առարկա դարձնենք անգամ մինչ այս տեղի ունեցած ապօրինի գաղտնալսումները, հասկանալու, թե որքանով է մեր պետական ապարտը, օրենսդրական բազան հիմնավոր և բավարար ապահովելու մարդու սահմանադրական իրավունքի իրացումը», - ասել է Կոստանյանը: Ավելի վաղ, համացանցում է հայտնվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին գաղտնալսված հեռախոսային ձայնագրությունը: ՀՔԾ պետը հայտարարել էր, որ ձայնագրության հրապարակելը նպատակ ունի խոչընդոտելու Մարտի1-ի գործի քննությանը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |