Ուշակով. Մինչև 2018-ի ավարտը Պուտինի այցը ՀՀ քիչ հավանական է![]() 26 սեպտեմբերի 2018 - 17:36 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան մինչև 2018-ի ավարտը քիչ հավանական է, ավելի շատ միտված է 2019 թվականին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Իրոք, քննարկվել է ՌԴ նախագահի Հայաստան այցելության կազմակերպման հնարավորությունը, սակայն, կոնկրետ ժամկետներ դեռ չեն քննարկվում»,-ասել է Ուշակովը ճեպազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ղեկավարները, հավանաբար, կհանդիպեն ոչ միայն Դուշանբեում, ԱՊՀ գագաթնաժողովում, այլ նաև Աստանայում՝ ՀԱՊԿ նստաշրջանում: Դա մեկ, և հետո Մոսկվայում նախատեսվում է ԵՏՄ գագաթնաժողով, ինչը ևս հնարավորություն կտա ղեկավարներին կարճ զրույց ունենալ: Հայաստան այցի վերաբերյալ հարցում որևէ ժամկետ դեռ չի քննարկվում...Կարծում եմ, որ այցի հարցում, հավանաբար, միտումը դեպի գալիք տարին է»,-ասել է Ուշակովը: Նա հիշեցրել է նաև, որ ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումը բոլորովին վերջերս է եղել: «Նրանք արդեն 3 անգամ հանդիպել են, բավականին հանգամանալից քննարկումներ են եղել: Մասնավորապես, վերջին անգամ նրանք մոտ 3 ժամ են զրուցել, իրոք լավ և հանգամանալից խոսել են»,-ասել է ՌԴ նախագահի օգնականը: Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահի Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ քննարկումները շարունակվում են, կոնկրետ ժամկետներ դեռ չեն որոշվել: Սեպտեմբերի 8-ին Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Պուտինը նշել է, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններն աստիճանաբար զարգանում են բոլոր ուղղություններով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ արդյունավետ զրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և հայ-ռուսական հարաբերություններում չկա ոչ մի խնդիր։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |