Ներքին Բազմաբերդում Ավդալյանների ընտանիքը բնակարանամուտ կտոնի27 սեպտեմբերի 2018 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Երկրին ու հասարակությանն օգտակար լինելու ցանկությունը դարձյալ համախմբել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորներին: Համատեղ իրականացվող ծրագրի արդյունքում շինարարություն է ընթանում հանրապետության տարբեր մարզերում: Բնակարանաշինության աշխատանքներն առաջնորդում են գործակցող ընկերությունների ղեկավարները՝ սեփական օրինակով արժևորելով կամավորության դերը: Տարբեր մասնագիտության տեր մարդկանց շարունակում է ոգևորել մեկ ուրիշին օգտակար լինելու ձգտումը: Այս անգամ շինաշխատանքները տարվել են Ավդալյանների բակում: Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում բնակվող ընտանիքն ութ տարի առաջ սկսել է տան շինարարությունը, սակայն չի կարողացել ավարտին հասցնել այն: Վաղեմի երազանք մնացած տունը միայն վերջերս է սկսել ավարտուն տեսք ստանալ: Կամավորների թիմի հերթական առաջադրանքը եղել է կառուցածը խոնավությունից պաշտպանելը. իրականացվել են մայթերի բետոնացման աշխատանքներ: Սարմենը՝ ընտանիքի հայրը, կնոջ և երկու երեխաների հետ ապրում է հայրական տանը: Այստեղ պայմանները բավարար չեն անգամ մեկ ընտանիքի համար: Փոքր բնակմակերեսի պատճառով եղբոր ամուսնության հարցը նույնիսկ չի քննարկվում: Երիտասարդ ընտանիքը մինչև տարեվերջ կտեղափոխվի նոր տուն՝ լուծելի դարձնելով նաև այդ հարցը: «Մեր ընտանիքը գյուղում բնակվող, առավոտից իրիկուն հանգիստ ու դադար չունեցող ընտանիքներից մեկն է: Թվում է, թե դա բավարար պայման էր նպատակին հասնելու համար, բայց, երկար տարիներ աշխատելով, մենք կարողացանք միայն տան պատերը կառուցել ու ծածկն անել: Եթե չլիներ ձեր օգնությունը, մեր երազած տունը գուցե դեռ երկար ժամանակ կիսակառույց էլ կմնար»,- ասել է Սարմենը: «Հպարտ եմ տեսնել, թե ինչպես են տարբեր մասնագիտության տեր մարդիկ համախմբվում նույն արժեհամակարգի շուրջ: Տարիներ շարունակ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աշխատակիցները կամավորական սկզբունքով աշխատանքներ են իրականացնում հանրապետության տարբեր մարզերում: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր մտածելակերպը, իրերն ու երևույթներն ընկալելու և գնահատելու՝ իր մոտեցումը: Ամեն մեկն անցել է կյանքի՝ իրարից միանգամայն տարբերվող ճանապարհներով: Մի հարցում, սակայն, բոլորին միավորում է ընդհանուրը՝ մեր հայրենակիցներին օգտակար լինելու ձգտումը: Մենք համոզված ենք, որ այսպես է կառուցվում տուն ու երկիր», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Տուն կառուցելն ամենանվիրականն ու կարևորն նպատակն է ամեն ընտանիքի համար: Չորս պատերն ու ամուր տանիքը ոչ միայն կեցության վայր են, այլև ապագա կառուցելու հենակետ ու երազելու միջավայր: Կարծում եմ, որ մեր մեկնած օգնության ձեռքն ընդամենը այն ուժն է, որն ընտանիքին կանգնեցնում է ամուր հողի վրա: Տարիների փորձը ցույց է տալիս, որ ընտանիքները հեշտությամբ են լուծում մնացած բոլոր խնդիրները»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: Հայաստանի 10 մարզում իրականացվող ծրագիրը ոչ միայն երջանկության, այլև լավատեսության հնարավորություն է ստեղծել շատ ընտանիքների համար: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի |