Կառավարությունը հեշտացրել է ամուսնալուծվելու ընթացքը. Դատարանների բեռը կթեթևանա27 սեպտեմբերի 2018 - 12:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության սեպտեմբերի 27-ին նիստում հաստատվել է ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որը թույլ է տալիս փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել ցանկացող ամուսինների ամուսնալուծվել առանց դատական համակարգի միջամտության: Նախկինում, օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե՝ ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով: Ըստ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի՝ դատավորը պարտավորված էր մեկ ամսվա ընթացքում կազմակերպել ամուսնալուծությունը: «Դատարանն այստեղ արդարադատություն չի իրականացնում ու միաժամանակ ծանրաբեռնվում է: Առաջարկում ենք, որպեսզի ամուսինները դատարանով ամուսնալուծվեն միայն այն դեպքերում, երբ առկա է օրենքով կանխորոշված շահերի հաշվառման և պաշտպանության անհրաժեշտություն, այսինքն՝ ամուսնալուծության հետ միաժամանակ ներկայացվել են նաև Ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված վեճերի հետ կապված պահանջներ: Ինչ վերաբերում է փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծությանը` ապա այդ դեպքերում նախատեսվում են արտադատական որոշակի ընթացակարգերի միջոցով վեճերի լուծման ընթացակարգեր, օրինակ` ՔԿԱԳ մարմիններ և նոտար»,- նշել է Հովհաննիսյանը: Այսպիսով դատարանները կազատվեն տարեկան միջինը 400 գործից: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում |