Ադրբեջանում ռուսական ուղղաթիռների սպասարկման կենտրոն է բացվել![]() 27 սեպտեմբերի 2018 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ռուսական ուղղաթիռների սպասարկման կենտրոն է բացվել: Դա ռուսական Ռոստեխ կորպորացիայի մաս կազմող «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի և ադրբեջանական Silk Way Helicopter Services-ի համատեղ կենտրոնն է: Արտագնա բրիգադն արդեն վերանորոգել է առաջին Մի-8ԱՄՏ-ն, հագեցվում են կենտրոնի հզորությունները: Այդ մասին հայտարարել է «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Չեչիկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Արդեն պլանային աշխատանք է տարվում: Հունիսին մենք Silk Way Helicopter Services-ի հետ համատեղ արդեն վերանորոգել ենք մեկ ուղղաթիռ, որը նրանց է պատկանում: Հիմա ծրագրվում է երկրորդի վերանորոգումը»,-ասել է Չեչիկովը ADEX-2018 ռազմական ցուցահանդեսում: Նա նշել է, որ այժմ ուսուցանվում է անձնակազմը և ծրագրվում են նոր սարքավորումների առաքումներ: «Առայժմ սա մի հարթակ է արտագնա վերանորոգում իրականացնելու համար: Եթե զարգացում լինի, նրանք կկարողանան լիարժեք սպասարկման կենտրոն դառնալ՝ սպասարկման և նորոգման»,-ասել է Չեչիկովը: ADEX-2016-ի ժամանակ «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը պայմանագիր էր կնքել Silk Way Helicopter Services-ի ղեկավար Ազեր Սուլթանովի հետ՝ Ադրբեջանում ռուսական քաղաքացիական Մի-8/17 ուղղաթիռների սպասարկման և նորոգման համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին: ADEX-2018-ն անցնում է Բաքվում սեպտեմբերի 25-27-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |