ՌԴ հայտնի կանայք Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Արցախ կմեկնեն27 սեպտեմբերի 2018 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-7-ը նախատեսվում է ռուսաստանցի մեկ տասնյակից ավելի կանանց այցը Հայաստան և Արցախ՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակներում: Խմբում ընդգրկված են Ռուսաստանի հասարակական-քաղաքական, մշակույթի, մարզական, գրական, լրատվական ոլորտների ականավոր գործիչներ, հայտնում է Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունը։ Նրանք Երևան կժամանեն հոկտեմբերի 5-ին, իսկ հոկտեմբերի 6-ին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ կմեկնեն Արցախ, որտեղ առաջնագծից խաղաղության իրենց ուղերձը կհղեն հակամարտության բոլոր կողմերին: Աննա Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության» արշավ ձեռնարկելու իր նախաձեռնության մասին առաջին անգամ հայտարարել է հուլիսի 24-ին՝ Մոսկվայում: Ավելի վաղ «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին խոսելով Հակոբյանն ասել էր. «Ես հույս ունեմ, որ ձեր ձայնը և մեր ձայնը կհասնի նաև ադրբեջանցի մայրերին, և նրանք նույնպես կխոսեն ընդդեմ պատերազմի և հանուն խաղաղության: Եվ եթե դա տեղի ունենա, մեր շարքերը համալրվեն, մի օր անպայման մեր խոսքը կհասնի նաև կրակի հրաման տվող և պատերազմ սկսել-չսկսելու մասին որոշում կայացնող տղամարդկանց»: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |