ՀՀ շախմատի հավաքականն անընդմեջ 3-րդ հաղթանակն է տարել համաշխարհային օլիմպիադայում![]() 27 սեպտեմբերի 2018 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայում շարունակում են վստահ մրցելույթներ ունենալ Հայաստանի պատվիրակները: Երրորդ տուրում տղամարդկանց ընտրանին հաղթել է Թուրքիային 2,5 :1,5 հաշվով: Սա հավաքականի անընդմեջ 3-րդ հաղթանակն է համաշխարհային օլիմպիադայում: Կանանց հավաքականը հաղթել է Հունաստանի թիմին 3,5:1,5 հաշվով: Սեպտեմբերի 27-ին՝ չորրորդ տուրում, ՀՀ տղամարդկանց և կանանց հավաքականները կմրցեն համապատասխանաբար Հունաստանի և Իտալիայի ներկայացուցիչների հետ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |