Լևոն Սարգսյանն ազատվել է ԵՊՀ-ում ամբիոնի վարիչի և Մատենադարանում՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոններից![]() 28 սեպտեմբերի 2018 - 11:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը այլևս չի զբաղեցնում Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու և եկեղեցաբանության ամբիոնի վարիչի պաշտոնը: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, այս մասին հայտնել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը: Նրա խոսքով, Սարգսյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է և չի երկարաձգվել: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի փոխանցմամբ, վարչապետի հաստատմանն է ներկայացվել Մատենադարանի խորհրդի նոր կազմը, որտեղ Լևոն Սարգսյանի անունն արդեն չկա: Խորհրդի մի շարք այլ անդամների փոփոխություն նույնպես ձեռնարկվել է: Ավելի վաղ, Լևոն Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Առկա է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը՝ նրան կալանավորելու վերաբերյալ: Նա, դուստրը՝ Անի Սարգսյանը, և որդին՝ Նարեկ Սարգսյանը, մեղադրվում են ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |