Շախմատի օլիմպիադա. ՀՀ հավաքականները 4-րդ հաղթանակն են տոնել![]() 28 սեպտեմբերի 2018 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Բաթումում շարունակվող Շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադայում կայացել են 4-րդ տուրի հանդիպումները: Հերթական հաղթանակներն են իրենց հաշվին գրանցել Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները: Կանանց հավաքականը 2,5:1,5 հաշվով առավելության է հասել Իտալիայի, իսկ տղամարդկանց ընտրանին 3:1 արդյունքով` Հունաստանի պատվիրակների նկատմամբ: Սեպտեմբերի 28-ին հինգերորդ տուրում Հայաստանի կանանց թիմի մրցակիցը չինուհիներն են, իսկ տղամարդիկ կմրցեն ադրբեջանցիների հետ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Երրորդ տուրում տղամարդկանց ընտրանին հաղթել էր Թուրքիային 2,5 :1,5 հաշվով, իսկ կանանց հավաքականը Հունաստանի թիմին 3,5:1,5 հաշվով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |