Forbes. Սամվել Կարապետյանի «Տաշիրը» ՌԴ խոշորագույն մասնավոր ընկերություններից է![]() 28 սեպտեմբերի 2018 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ռուսաստանաբնակ գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբն ընդգրկվել է Forbes-ի 2018 թվականի «ՌԴ 200 խոշորագույն մասնավոր ընկերությունների» վարկանիշում: Ընկերությունը վարկանիշի 48-րդ հորիզոնականում է: Ըստ պարբերականի, «Տաշիր» ընկերությունների խմբի հասույթը 2018-ին կազմել է 164 մլրդ ռուբլի: Հոլդինգի անձնակազմում 45.000 աշխատակից կա: Վերջին ցուցանիշով «Տաշիրը» զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը: Վարկանիշը գլխավորում է «Լուկօյլը», որի եկամուտը 2018-ին կազմել է 5475,2 մլրդ ռուբլի: Ավելի վաղ Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբն ընդգրկվել է Ռուսաստանում առևտրի և ժամանցի կենտրոնների կառուցման ու զարգացման խոշորագույն ներդրողների եռյակում:Նշվել էր, որ «Տաշիր» ընկերությունների խումբը շարունակում է զարգացնել ՌԻՈ առևտրի և ժամանցի կենտրոնների ցանցը. ներդրումներն առաջիկա երկու տարիներին կկազմեն առնվազն 20 մլրդ ռուբլի: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |