Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի նոր շենքը պատրաստ է

Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի նոր շենքը պատրաստ է

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի նոր շենքը պատրաստ է: Շահագործումը նախատեսվում է մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի երկրորդ տասնօրյակը:

Այդ մասին սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովում կայացած օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ ասել է ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, հայտնում է «Արցախպրեսը»:

Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ից ժամանած բժիշկները վիրահատություններ կկատարեն նաև նոր ուռուցքաբանական կենտրոնում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---