Օգոստոսին պետբյուջեի եկամուտներն աճել են 46.1%-ով28 սեպտեմբերի 2018 - 13:58 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի օգոստոսին 2017 թվականի նույն ամսվա համեմատ Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն աճել են 46.1%-ով: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա օգոստոսին բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 137.3 մլրդ դրամ, մինչդեռ նախորդ տարվա օգոստոսին այդ թիվը կազմել է մոտ 94 մլրդ դրամ: Ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին պետական բյուջեի եկամուտներն աճել են 10,5%-ով. եթե 2018-ի 8 ամսում եկամուտները կազմել են ավելի քան 812.5 մլրդ դրամ, ապա 2017-ի հաշվետու ժամանակահատվածում՝ 735.2 մլրդ դրամ: Թավշյա հեղափոխությունի հետո ՀՀ խոշոր հարկատուները կտրուկ մեծացրել են վճարվող հարկերը: 2018-ի՝ հետհեղափոխական 2-րդ եռամսյակում՝ 1-ինի համեմատ, 1000 խոշոր հարկատուների վճրարումներն աճել են 50%-ով՝ 178,6 մլրդ դրամից հասնելով 268 մլրդ դրամի։ Իսկ համադրելի՝ 2017-ի 2-րդ եռամսյակի համեմատ, 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալն աճել է 64,5 մլրդ դրամով կամ 31,6%-ով: Նախորդ կառավարության օրոք խոշոր հարկատուների հարկերը ևս աճում էին, սակայն անհամեմատ ավելի դանդաղ․ 2017-ի 2-րդ եռամսյակում «1000 խոշորները» ավելացրել էին 2016-ի 2-րդ եռամսյակի համեմատ հարկերը 7%-ով: Հեղափոխությունից հետո խոշոր տնտեսվարողներից գանձվող հարկերի աճի տեմպն արագացել է 4,5 անգամ։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |