Շարմազանով. ՀՀԿ-ն դեմ է հրատապ ընտրություններին![]() 28 սեպտեմբերի 2018 - 14:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ-ն դեմ է հրատապ զարգացումներին, հրատապ ընտրություններին։ Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա նշել է, որ սեպտեմբերի 27-ին հրավիրված ՀՀԿ գործադիր մարմնի նիստը չէր հրավիրվել հատուկ հնարավոր արտահերթ ընտրությունները քննարկելու համար, այլ հրավիրվել էր ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցերը քննարկելու համար, հայտնում է Aysor.am-ը: Էդուարդ Շարմազանովը հավելել է, որ ՀՀԿ-ն պատրաստ է քաղաքական երկխոսության։ «Բացառապես երկխոսության միջոցով ենք գտնում Հայաստանում քաղաքական օրակարգի ձևավորումը», - ասել է ՀՀԿ խոսնակը։ Նա շեշտել է, որ պատրաստ են երկխոսության, բայց՝ ոչ առճակատման։ «Բայց երկխոսության պատրաստ լինել չի նշանակում ընդունել հակառակ կողմի առաջարկը», - ընդգծել է ԱԺ փոխնախագահը։ «Ես դեմ եմ ինքնալուծարմանը, որովհետև մի մարդու իշխանությունը պահելու համար չի կարելի լուծարել Ազգային ժողովը», - ասել է Շարմազանովը։ Նա ասել է, թե մնացած հարցերով վարչապետը թող գա, առաջարկություն անի, խորհրդարանական ուժերով կքննարկեն։ «ՀՀԿ-ն երբեք որևէ քննարկումից չի փախել, ՀՀԿ-ն այս երկրում երկխոսության ավանդույթի ջատագովներից մեկն է եղել, մենք բոլոր հարցերում երկխոսության կողմնակից ենք, բայց ոչ երբեք նախապայմանների, ոչ երբեք ուլտիմատումների», - ասել է Շարմազանովը։ Նա շեշտել է, որ ԱԺ հրտատապ ընտրությունների անհրաժեշտություն չկա։ «Բոլոր այն հեքիաթները, թե Ազգային ժողովն է խոչընդոտում, որ տնտեսական ներդրումներ լինեն, տնտեսական քաղաքականություն լինի, դա ոչ այլ ինչ է, քան հեքիաթ։ Առ այսօր նոր իշխանությունը ո՛չ տնտեսական քաղաքական ծրագիր է բերել, ո՛չ Ղարաբաղյան հարցով է փորձել ծրագիր բերել, բա ի՞նչ ծրագիր է եղել, որ Ազգային ժողովը մերժել է», - ասաց Ազգային ժողովի փոխնախագահը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին իր ելույթում հայտարարել է, որ ՀՀ-ն պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Նա նշել է, որ ՀՀ ներկայիս խորհրդարանը, չնայած շարունակում է աշխատել, սակայն չի ներկայացնում հայ ժողովրդի կամքը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |