Տիգրանակերտի թանգարանից մ.թ.ա 1-ին դարի պարթևական մետաղադրամ է անհետացել

Տիգրանակերտի թանգարանից  մ.թ.ա 1-ին դարի պարթևական մետաղադրամ է անհետացել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին Արցախի «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցում գտնվող թանգարանի երկրորդ սրահի ցուցափեղկից անհետացել է Միհրդատ Երրորդ Պարթևի (մ. թ. ա. 57-54 թթ.) արծաթյա դրամը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:

Ըստ Պետրոսյանի, պարթևական դրամը հայտնաբերվել է Տիգրանակերտի անտիկ դամբարանադաշտի 2010 թվականի պեղումներից:

Դեպքի մասին հաղորդում է տրվել Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին: Տարվում է նախաքննություն:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---