Տարեկան $2 մլն-ի շահույթ, 100 աշխատատեղ. Սևանի շաքարի գործարանը կվերագործարկվի![]() 28 սեպտեմբերի 2018 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Սևանի շաքարի գործարանը պատրաստվում է վերագործարկման, հայտնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նշվում է, որ գործարանը վերագործարկելու ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո: Նախատեսվում է վերաբացել 80- 100 աշխատատեղ՝ միջինը ավելի քան 120,000 դրամ ամսական աշխատավարձով: Արտադրողականությունը նախատեսվում է հասցնել օրական 60 տոննայի, ինչի արդյունքում ընկերության ամսական շրջանառությունը կկազմի ավելի քան $1 մլն: Ֆրանսիական SUCDEN ընկերության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն հումքի մատակարարումների վերականգնման մասով: Նախատեսվում է, որ հումքի գինը ֆիքսվելու է Նյու-Յորքի բորսայական գներին համապատասխան: Ներկրումը կատարվելու է ծովային ճանապարհով մինչև Փոթի, իսկ այնտեղից Հայաստան ՝ ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտով: Ըստ նախնական հաշվարկների, ընկերության վերագործարկման կազմակերպչական ծախսերի համար անհարաժեշտ է կատարել մոտ 34 մլն դրամի ներդրում (գործարանի ներդրումային ծրագիրը կազմված է): Նշված ծախսերից բացի նախատեսվում է ներկրել նախնական 4000 տոննա հումք, ինչի համար ծախսվելու է $1.2 մլն։ Ըստ ներդրումային ծրագրի, ընկերության հասույթը 2019 թվականին կկազմի մոտ $12.5 մլն, իսկ տարեկան շահույթը պլանավորվում է հասցնել $2 մլն-ի: Նախարար Արծվիկ Մինասյանն այցելել է գործարան, նրան ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, ՏԶՆՆ փոխնախարար Հակոբ Ավագյանը, այլ պատասխանատուներ։ «Պետությունը աջակցելու է վերագործարկման ծրագրին, սկսած վարկավորման սուբսիդավորումից մինչև արտահանում։ Մենք կունենանք շաքարի երկրորդ գործարանը, ինչը նաև մրցակցային կդարձնի շաքարի շուկան», - լրագրողների հետ զրույցում նշել է նախարար Մինասյանը։ Նախարարն անդրադարձել է նաև հետագայում տեղական հումք ունենալու հեռանկարին, նշելով, որ գյուղատնտեսության արդյունաբերականությանը միտված ծրագրեր պետք է իրականացվեն, ինչի շուրջ աշխատանքներ են տարվում գյուղատնտեսության նախարարության հետ։ 2003 թվականին գործարկված Սևանի շաքարի գործարանը 2005 թվականից գործակցություն է սկսել ՎԶԵԲ-ի հետ: Համապատասխան ծրագրի շրջանակում ՎԶԵԲ-ի կողմից կատարվել է հումքի ներմուծման ֆինանսավորում` վճարման 180-270 օր հետաձգման հնարավորությամբ: Բարձորակ հումքի ներկրումը կատարվել է ֆրանսիական հայտնի SUCDEN ընկերությունից: Պատրաստի արտադրանքի իրացումն ամբողջությամբ կատարվել է Հայաստանի ներքին շուկայում: 2008-2009 թվականներին գործարանի օրական արտադրողականությունը հասել է 20 տոննայի, իսկ ամսական շրջանառության ծավալները՝ $400,000-ի։ Հետագայում ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |