Փաշինյան. ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն ամենասեղմ ժամկետում, բայց ոչ ափալ-թափալ29 սեպտեմբերի 2018 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն ամենասեղմ ժամկետում, բայց ոչ ափալ-թափալ: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում: «Հայաստանում հնարավորինս ամենակարճ ժամկետում, ոչ ափալ֊թափալ, բայց հնարավորինս կարճ ժամկետում, պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ», ֊ ասել է Փաշինյանը: Նա հավելել է, որ դա անհրաժեշտ է հետհեղափոխական շրջանը հաղթահարված համարելու համար և որպեսզի երկրի զարգացման հարցերը դառնան օրակարգի միակ հարցը: Այդ անհրաժեշտությունը վարչապետը հիմնավորել է այն փաստով, որ Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած քաղաքացիների 81 տոկոսը։ ֊ «Եթե կասկածներ կհնչեն ժողովրդի տեսակետի վերաբերյալ, կարծում եմ, որ մենք նաև կմտածենք այն մասին, թե ինչպես ավելի լայն մասշտաբներով ճշտենք ժողովրդի կարծիքը և տեսակետը: Բայց կարծում եմ՝ բանը դրան չի հասնի»,-ասել է վարչապետն ուղիղ եթերում։ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր հերթին հայտարարել էր, որ ՀՀԿ-ն դեմ է հրատապ զարգացումներին, հրատապ ընտրություններին։ Էդուարդ Շարմազանովը հավելել է, որ ՀՀԿ-ն պատրաստ է քաղաքական երկխոսության։ «Բացառապես երկխոսության միջոցով ենք գտնում Հայաստանում քաղաքական օրակարգի ձևավորումը», - ասել է ՀՀԿ խոսնակը։ Նա շեշտել է, որ պատրաստ են երկխոսության, բայց՝ ոչ առճակատման։ «Բայց երկխոսության պատրաստ լինել չի նշանակում ընդունել հակառակ կողմի առաջարկը», - ընդգծել է ԱԺ փոխնախագահը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |