Facebook-ի դեմ կիբերհարձակման արդյունքում 50 մլն աքաունթ է վնասվել29 սեպտեմբերի 2018 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Facebook ընկերությունը հայտարարել է, որ սոցցանցի դեմ հզոր կիբերհարձակում է ձեռնարկվել, որի հետևանքով մոտ 50 մլն աքաունթ է վնասվել: Ոճրագործներն օգտվել են «Տեսնել ինչպես» գործառույթի հետ կապված խոցելիությունից՝ նրանց հաջողվել է առևանգել հասանելիության բանալիները, որոնք թույլ են տալիս օգտատերերին չներմուծել լոգինն ու գաղտնաբառը սոցցանցի յուրաքանչյուր կիրառման ժամանակ: Այդ բանալիների շնորհիվ հաքերները կարողացել են հսկողություն հստատել աքաունթների հանդեպ, գրում է Meduza-ն: Facebook-ում դեռ չգիտեն, թե եղել են արդյոք այլ աքաունթների առևանգումներ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ սոցցանցը փոխել է 90 մլն աքաունթի մուտքի բանալիները: Այդ պատճառով այդ օգտատերերը ստիպված են եղել նորից գրանցել իրենց լոգինը: Ըստ սոցցանցի, գաղտնաբառը փոխելու կարիք չկա: «Մենք վերացրել ենք խոցելիությունը և դիմել իրավապահ մարմիններին: Մենք դեռ չգիտենք, թե ով է կանգնած գրոհի ետևում և որտեղ են նրանք տեղակայված»,-ասել են ընկերությունում: 2018-ին հայտնի դարձավ, որ սոցցանցի տասնյակ միլիոնավոր օգտատերերի տվյալներն ապօրինաբար հայտնվել են Cambridge Analytica ընկերության տնօրինության տակ, որը զբաղվում է քաղաքական գովազդով, այդ թվում Դոնալդ Թրամփի համար: Դրանից հետո Facebook-ը հայտարարեց օգտատերերի տվյալների անվտանգության վերահսկողությունը խստացնելու մասին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |