ՀՀ շախմատի հավաքականն առաջին պարտությունն է կրել օլիմպիադայում![]() 29 սեպտեմբերի 2018 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը չորս հաղթանակներից հետո կրել է առաջին պարտությունը: 1.5:2.5 հաշվով Հայաստանի հավաքականը պարտվել է Ադրբեջանի թիմին, հայտնում է Panorama.am-ը։ Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը պարտվել են, Հրանտ Մելքումյանը հաղթել է, իսկ Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի է ավարտել պարտիան: Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցն է եղել գործող չեմպիոն Չինաստանի ընտրանին, որը գլխավորում է կանանց աշխարհի չեմպիոն Ցզյու Վենցզյունը: Մրցախաղն ընթացել է լարված պայքարում և ավարտվել է ոչ ոքի հաշվով: 4-րդ տուրում հերթական հաղթանակներն էին իրենց հաշվին գրանցել Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները:Կանանց հավաքականը 2,5:1,5 հաշվով առավելության էր հասել Իտալիայի, իսկ տղամարդկանց ընտրանին 3:1 արդյունքով` Հունաստանի պատվիրակների նկատմամբ: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |