Աշոտյանը հերքել է ՀՀԿ-ի՝ հանրահավաք անելու մասին տեղեկությունը![]() 29 սեպտեմբերի 2018 - 14:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերքել է տեղեկությունն այն մասին, որ կուսակցությունը հոկտեմբերի 15-ին հանրահավաք է իրականացնելու։ «Խնդրում եմ լրատվական միջոցներին Հանրապետական կուսակցությանը վերաբերող լուրեր և նորություններ հրապարակելուց առաջ ճշտել դրանց իսկությունը ՀՀԿ գրասենյակից: Հավաքների ազատության սահմանադրական իրավունքից օգտվելու որոշման դեպքում ՀՀԿ-ն պատշաճ կերպով կիրազեկի հանրությանը՝ օրենքով սահմնաված կարգով», - ասել է Աշոտյանը։ Ավելի վաղ, լուրեր են տարածվել, որ ՀՀԿ-ն սկսում է փողոցային պայքար. հանրահավաք է անելու՝ ընդդեմ արտահերթ խորհրդարանական ընտրությւոնների։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |