Ինդոնեզիան կընդունի միջազգային օգնությունը երկրաշարժի հետևանքների վերացման համար

Ինդոնեզիան կընդունի միջազգային օգնությունը երկրաշարժի հետևանքների վերացման համար

PanARMENIAN.Net - Ինդոնեզիայում երկրաշարժի և ցունամիի զոհերի թիվը հասել է 1200-ի: Երկրի նախագահը հանձնարարել է ընդունել միջազգային օգնությունը երկրաշարժի հետևանքների վերացման համար: Այդ մասին հայտնել է Ներդրումային համակարգող խորհրդի նախագահ Թոմ Լեբորգը:

Ինդոնեզիային օգնություն է խոստացել Հարավային Կորեան, որը 1 մլն դոլարի հումանիտար օգնություն կտրամադրի: Եվրամիության անունից Եվրահանձնաժողովը 1,5 մլն օգնություն կհատկացնի Ինդոնեզիային շտապ հումանիտար օժանդակության նպատակով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Ինդոնեզիայի Պալու եւ Դոնգալա քաղաքներում տեղի ունեցած երկրաշարժի ու դրան հաջորդած ցունամիի կապակցությամբ, որը հարյուրավոր մարդկային զոհերի եւ մեծ ավերածությունների պատճառ է դարձել:

Նախագահն իր խորին ցավակցությունն է հայտնել Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին` տուժածներին մաղթելով շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների ընտանիքներին՝ տոկունություն ու ոգու արիություն:

Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին: Ստորգետնյա ցնցումներից հետո կղզու վրա 2 մետրանոց ալիք է եկել: Արդյունքում հազարավոր տներ են ավերակների վերածվել,ինչպես նաև հյուրանոցներ, հիվանդանոցներ և առևտրի կենտրոններ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---