ԿԸՀ-ն բաշխել է Երևանի ավագանու մանդատները![]() 1 հոկտեմբերի 2018 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 30-ին կայացած արտահերթ նիստում ամփոփել է Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների արդյունքները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ Երևանի ավագանին ընտրվել է, և մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝ 1) «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք՝ 57 մանդատ 2) «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 5 մանդատ 3) «Լույս» կուսակցությունների դաշինք՝ 3 մանդատ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմել է արձանագրություն` Երևանի ավագանու արտահերթ ընտրության քվեարկության արդյունքների վերաբերյալ, ասվում է ԿԸՀ հաղորդագրության մեջ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում, համաձայն որի ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա: Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է քվեների 81.06 տոկոսը: «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը մեխանիկորեն դառնում է Երևանի քաղաքապետ: Ըստ օրենքի, եթե քաղաքական ուժը ստացել է ձայների 50%-ից ավելին, ապա թեկնածուների ցուցակի առաջին համարն օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ։ ԲՀԿ-ն ստացել է 25,219 ձայն (6.95%), «Լույսը»՝ 18,112 քվե (4.99%), ՀՅԴ-ն` 5882 ձայն (1.62%), «Երկիր Ծիրանի»՝ 5059 քվե (1.39%), ՕԵԿ-ը` 3948 ձայն (1.09%): Մնացած մասնակիցները ստացել են ձայների 1%-ից պակաս քվե։ «Իմ Քայլից» ու ԲՀԿ-ից բացի ավագանի կանցնի նաև «Լույս» դաշինքը։ Դաշինքը չի հաղթահարել անցողիկ շեմը, սակայն կստանա մանդատներ, քանի որ ավագանիում առնվազն 3 ուժ պիտի ներկայացված լինի։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |