ԱՄՆ-ն 700 հազար դոլար կտրամադրի ՎՈՒԱՄ-ի զարգացման համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՎՈՒԱՄ-ի զարգացմանը: Այդ մասին Բաքվում ՎՈՒԱՄ-ի խորհրդաժողովում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Էնն Դերսին: «Ամերիկան 700 հազար դոլար կտրամադրի ՎՈՒԱՄ-ի զարգացմանը»,-ասել է նա, հաղորդում է Bakiliar.az-ը:



Մայիսի 29-ին Բաքվում իր աշխատանքն է սկսել ՎՈՒԱՄ-ի երկօրյա խորհրդաժողովը: «ՎՈՒԱՄ-ի զարգացման ռազմավարությունը» խորագրով խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) պաշտոնատար անձիք:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---