Գերմանիան կտրուկ նվազեցրել է զենքի վաճառքը Թուրքիային![]() 1 հոկտեմբերի 2018 - 12:56 AMT PanARMENIAN.Net - 2018-ի մարտին ԳՀԴ նոր կառավարության ձևավորումից հետո կտրուկ նվազել է զենքի արտահանումը Գերմանիայից Թուրքիա: Այդ են վկայում ԳԴՀ տնտեսության և էներգետիկայի նախարարության ներկայացրած տվյալները՝ ի պատասխան Բունդեսթագի կանաչների խմբակցության անդամ Օմիդ Նուրիպուրի հարցմանը: Մարտի 14-ից մինչ օրս տրվել է դեպի Թուրքիա զենքի արտահանման միայն 16 թույլտվություն՝ 916,902 եվրո ընդհանուր արժողությամբ: Մինչդեռ 2018-ի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ը տրվել էր 34 նման թույլտվություն՝ 9,7 մլն եվրո ընդհանուր արժողությամբ: Իսկ ամբողջ 2017-ի ընթացքում 138 գործարք է կնքվել, որոնք Բեռլինին 34,2 մլն եվրո են բերել, գրում է Deutsche Welle-ն: 2016-ին Թուրքիան որպես ԳԴՀ գործընկերը ՆԱՏՕ-ում գերմանական զենք ներկրող հիմնական երկրներից էր: Զենքի առաքումների կրճատման միտում նկատվեց դեռևս 2016-ի հուլիսից հետո, երբ Թուրքիայում պետական հեղաշրջման անհաջող փորձ արվեց: Անկումը կարող է կապված լինել նաև 2018-ի հունվարին Սիրիա թուրքական զորքեր մտցնելու հետ: Թուրքերը, Սիրիայի հյուսիսում գրոհել են քրդական ջոկատների դեմ գերմանական Leopard 2 A4 տանկերով: Ակնկալվում է, որ հոկտեմբերին էկոնոմիկայի և էներեգտիկայի նախարար Պետեր Ալթմայերը, որը համակարգում է գերմանական սպառազինության արտահանման հարցերը, կայցելի Թուրքիա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |