Երիտասարդներին կտրվեն հիփոթեքային վարկեր 10% կանխավճարով` ապահովագրական երաշխիքով![]() 1 հոկտեմբերի 2018 - 12:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդրի լուծմանն ուղղված կառավարության որոշմանը: Վարչապետը նշել է, որ այժմ, ի տարբերություն նախորդ տարիների, ծրագրից կարող են օգտվել նաև այն ամուսինները, որոնց տարիքների գումարը չի գերազանցում 70-ը. նախկինում այդ թիվը 65-ն էր։ Ծրագրի շահառուների համար երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) բնակարանի (բնակելի տան) ձեռբերման համար հիփոթեքային վարկ կտրամադրվի առավելագույնը 9,5%-ով, որից 2%-ը կսուբսիդավորի պետությունը, այսինքն` վարկառուի համար վարկի տոկոսը կկազմի առավելագույնը 7,5%, մարզերում բնակարան գնելու դեպքում`5,5%: «Նորակառույցների համար վարկի մարման ժամկետը 30 տարի է, որն աննախադեպ է ժամկետի առումով, իսկ երկրորդային շուկայից ձեռքբերվածների համար կգործի 25 տարի վճարման ժամկետը», - ասել է Փաշինյանը: Որոշման համաձայն, նորակառույց բնակարաններ ձեռքբերած քաղաքացիները հետ են ստանում իրենց վճարած եկամտահարկը: «Սա նշանակում է, որ առաջնային շուկայից ձեռքբերված բնակարանների համար կգործեն անտոկոս վարկեր. այսինքն՝ 30 տարով անտոկոս վարկ: Սա շատ լավ հնարավորություն է և այն մարդիկ, ովքեր միջինից բարձր աշխատավարձ ունեն, սրանից կօգտվեն: Ես հասկանում եմ, որ ոմանք աշխատանք չունեն, բայց ես ասել եմ, որ աշխատանքը խրախուսվելու է: Մարդիկ բնակարանների խնդիրներ ունեն և մենք ամեն ինչ անելու ենք, որ լինեն մատչելի վարկեր, որպեսզի նրանք բնակարաններ գնեն», - ասել է Փաշինյանը: Վարչապետը նշել է նաև, որ փոխվել է բնակարանի կանխավճարը մուծելու ձևը․ նախկինում վճարվում էր գնվող բնակարանի արժեքի 30%-ը, իսկ այժմ շահառուները կկարողանան վճարել 10%-ը կանխիկ` նախավճարի մնացած մասի համար ստանալով ապահովագրական երաշխիք։ Նրա խոսքով, միաժամանակ, նախատեսված է, որ նորակառույց շենքում բնակարան գնելու նվազագույն արժեքը կարող է հասնել 30 մլն դրամի, իսկ երկրորդային բնակարանի գնման դեպքում` 25 մլն դրամի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |