Փաշինյան. Ալիևը կրթված մարդու տպավորություն է թողել 1 հոկտեմբերի 2018 - 13:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմել է, թե ինչ տպավորություն է իր վրա թողել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի հերթական նիստի շրջանակում ունեցած կարճատև հանդիպման ժամանակ: Այդ մասին նա լրագրողներին է ասել «Կամար» բիզնես կենտրոնի բացմանը: Պատասխանելով այն հարցին, թե ինչ տպավորություն է թողել Ալիևը՝ Փաշինյանն ասել է. «Նորմալ»: Ըստ նրա, նրանք նորմալ, «քաղաքակիրթ» զրուցել են: «Նա կրթված մարդու տպավորություն է թողել»,-ասել է Փաշինյանը, հայտնում է Panorama.am-ը: «Իհարկե, վստահություն չկա, որ Ադրբեջանի ղեկավարությունը կպահպանի Դուշանբեի պայմանավորվածությունները: Բայց նույնիսկ այդ դեպքում պայմանավորվածությունները շատ կարևոր են»,-ասել է վարչապետը: «Հոկտեմբերի 1-ին մենք պաշտոնապես կիրազեկենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական կապ հաստատել ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև՝ իրավիճակն ավելի օպերատիվ վերահսկելու նպատակով: Դեռ պարզ չէ, թե տեխնիկապես դա ինչպես պետք է արվի: Կարող եմ ասել, որ մեր ԶՈւ 100%-ով պահպանում է պայմանավորվածությունը: Հուսով եմ, Ադրբեջանի զինված ուժերը ևս կգան այդ պայմանավորվածությունների լիարժեք պահպանմանը»,-ասել է Փաշինյանը: «Ալիևի հետ հանդիպում չի նախատեսվում, սակայն, ինչպես արդեն ասել եմ, մենք պայմանավորվել ենք մշտական կապ պահպանել: Ես առաջարկել եմ այնպես անել, որ հնարավոր լինի կապ հաստատել միմյանց հետ, պայմանականորեն ասած, կես ժամվա ընթացքում»,-ասել է Փաշինյանը: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կարճատև զրույցին՝ ասել էր, որ պայմանավորվել են հանձնարարարել իրենց երկրների պաշտպանության նախարարներին առաջնագծում լարվածության թուլացման ուղղված քայլեր ձեռնարկել։«Մենք պայմանավորվեցինք, որ մեր նախարարներին հանձնարարություն տանք կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում լարումն իջեցնելու վերաբերյալ, սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված»,- ասել էր Փաշինյանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Վիեննայում․ Պետք է արգելել միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները Նա նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով Միրզոյանն ու Գրոսսին անդրադարձել են ՀԱԷԿ–ի հետագա ապահով և անվտանգ շահագործմանը Միրզոյանն ասե էլ որ ՀՀ–ն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար Օսթին. ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին Աշխարհի 8 երկրում սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ |