Մակեդոնիայի վերանվանման հարցը կլուծվի խորհրդարանում 1 հոկտեմբերի 2018 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Մակեդոնիայի վերանվանման հարցը կլուծվի խորհրդարանում: Խորհրդարանականները կհաստատեն իրենց հստակ համաձայնությունը վերանվանմանը: Այդ մասին հայտարարել է Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը: Վերանվանման որոշում ընդունելու համար հարկավոր են խորհրդարանի պատգամավորների երկու երրորդի ձայները, գրում է Deutsche Welle-ն: Ավելի վաղ Մակեդոնիայում երկրի վերանվանման վերաբերյալ հանրաքվե է անցկացվել, որին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 35 տոկոսը: Ըստ ԿԸՀ-ի, մասնակիցների 91,4 տոկոսը կողմ է արտահայտվել վերանվանմանը, դեմ է՝ 5,7 տոկոսը: Հանրաքվեում Մակեդոնիայի բնակիչները պետք է պատասխանեին այն հարցին, թե համաձայն են արդյոք, որ հանրապետությունը վերանվանվի Հյուսիսային Մակեդոնիա: Վերանվանումը թույլ կտա երկրին ապագայում անդամակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին: Ընդլայնման և հարևանության քաղաքականության գծով եվրահանձնակատար Յոհաննես Հանը համարել է, որ հանրաքվեի արդյունքները զգալի աջակցություն են Հունաստանի հետ համաձայնությանը: Հունաստանի ԱԳՆ-ն, իր հերթին, հակասական է համարել հանրաքվեի արդյունքները: Սակայն Հունաստանը հարգում է քվեարկածների որոշումը: Երկրի անվան շուրջ Մակեդոնիայի և Հունաստանի վեճը շարունակվում է արդեն 25 տարի, դա խոչընդոտ էր Մակեդոնիայի համար ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: Հունաստանը պահանջել էր փոխել երկրի անվանումը, որպեսզի շփոթություն չառաջանա հունական Մակեդոնիայի հետ: Հունիսի 12-ին Աթենքն ու Սկոպյեն առաջընթաց արձանագրեցին Մակեդոնիայի անվանման շուրջ վիճահարույց հարցում: Հունիսի 12-ին Զաևն ու նրա հույն պաշտոնակից Ալեքսիս Ցիպրասը հեռախոսազրույց են ունեցել: Կողմերը համաձայնության են եկել Մակեդոնիայի Հանրապետության սահմանադրական անվան շուրջ, ինչը թույլ կտա երկրին անդամակցել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին: Ըստ համաձայնագրի ,Մակեդոնիան կկոչվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն: Ինքնությունը՝ «մակեդոնացիներ», և լեզուն՝ որպես «մակեդոներեն» կպահպանվեն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ |