ՔՊ-ն չի սատարի Սասուն Միքայելյանի՝ Հրազդանի քաղաքապետ առաջադրված որդուն![]() 1 հոկտեմբերի 2018 - 14:56 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի պաշտպանելու Հրազդանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրված` կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդի Սևակ Միքայելյանին, հայտնում է ՔՊ մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը: «Թույլ տվեք նշել, որ Քաղաքացիական պայմանագիրը նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը և ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։ Հաջողություն ենք մաղթում Հրազդանի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին», - մասնավորապես գրել է նա: Ավելի վաղ, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հրաժարական էր տվել: Կառավարության որոշմամբ նշանակվել են արտահերթ ընտրություններ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ինքնառաջադրվել էՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդի Սևակ Միքայելյանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |