Փաշինյանն Ազնավուրի մահվան մասին․ Սա համամարդկային կորուստ է![]() 1 հոկտեմբերի 2018 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Շառլ Ազնավուրի մահը սգալի օր է Հայաստանի ու ողջ հայ ժողովրդի համար, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ մեծ շանսոնիեի մահվան կապակցությամբ հետևորդներին դիմելով։ «Ես ուզում եմ պարզապես իմ հայ ժողովրդի ու ՀՀ անունից վշտակցությունը հայտնել մեզ բոլորիս։ Ընդհանրապես ցավակցել հայ ժողովրդին, ցավակցել Ֆրանսայի ժողովրդին, Ազնավուրի՝ ամբողջ աշխարհում ապրող երկրպագուներին, նրա արվեստի սիրահարներին», - նշել է նա։ Փաշինյանը նշել է, որ Ազնավուրը կերտել է դարաշրջանի պատմությունը, անմնացորդ ծառայել է հայ և ֆրանսիացի ժողովուրդներին ու 100-միլիոնավոր մարդկանց սրտեր ջերմացրել։ «Սա համամարդկային կորուստ է։ Ազնավուրը մի մարդ է, ով ստեղծել է ոչ միայն ազգային, այլև վերազգային, համամարդկային արժեքներ։ Ու դրանք դեռ երկար դարեր կուղեկցեն մարդկությունը դեպի սեր, համերաշխություն, կբարձրացնեն մարդկությունը, կջերմացնեն նրանց հոգիները և մարդկանց կմղեն դեպի առաքելություն», - շեշտել է ՀՀ վարչապետը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |