Մարուքյան. Խորհրդարանը ցրելու բոլոր սցենարներին աջակցում ենք

Մարուքյան. Խորհրդարանը ցրելու բոլոր սցենարներին աջակցում ենք

PanARMENIAN.Net - ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ խորհրդարանը ցրելու բոլոր սցենարներին աջակցում են, հայտնում է Panorama.am-ը:

«Խորհրդարանը ցրելու բոլոր սցենարներին աջակցում ենք, բայց չգիտենք՝ որ սցենարն է ներկայացվելու։ Երկրում, ըստ էության, ընդդիմություն չունենք, կունենանք, երբ կկազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասել է պատգամավորը:

Հարցին, թե արդյոք ԵԼՔ խմբակցության հետ կա պայմանավորվածություն վարչապետի հետ հանդիպելու և արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը քննարկելու մասին՝ Մարուքյանը նշել է, որ իրենց դեռևս այդ հարցով չեն դիմել:

Ավելի վաղ, ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է«Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ` արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը քններակելու հարցը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---