Հայաստանը մասնակցել է ՆԱՏՕ ԽՎ նիստին29 մայիսի 2008 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-27-ը Հայաստանի ասոցիացված խորհրդարանական պատվիրակությունը, որը ղեկավարում է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Աղաբեկյանը, մասնակցել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Բեռլինում կայացած գարնանային նստաշրջանին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, պատվիրակության անդամները` Ր. Հովհաննիսյանը, Կ. Ավագյանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպան Ս. Մկրտչյանը մասնակցել են Քաղաքական, Պաշտպանության եւ անվտանգության, Անվտանգության քաղաքացիական չափման, Տնտեսության եւ անվտանգության, Գիտության ու տեխնոլոգիայի կոմիտեների եւ լիագումար նիստի աշխատանքներին: Ելույթներով հանդես են եկել Գերմանիայի կանցլեր տկն. Ա. Մերկելը, Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Ն. Լամմերտը, ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յ. դե Հուպ Սխեֆֆերը, Գերմանիայի արտգործնախարար Ֆ-Վ. Շտայնմայերը: Քննարկումներ են ծավալվել մի շարք արդիական խնդիրների շուրջ` ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգի մշակում, Ռուսաստանի հետ հարաբերություններ, իրականացվող գործողություններ, Դաշինքի ընդլայնում, Գործընկերություններ, էներգետիկ անվտանգություն: ՀՀ պատվիրակության անդամները կատարել են համապատասխան մեկնաբանող հայտարարություններ, ելույթ ունեցողներին ներկայացրել հարցադրումներ: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |