Սոֆիա ռոբոտը գալիս է Հայաստան՝ Ֆրանկոֆոնիայի ֆորումին 2 հոկտեմբերի 2018 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Արհեստական բանականությամբ օժտված ռոբոտ Սոֆիան մասնակցելու է հոկտեմբերի 9-10-ը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայանալիք Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումին: Այս մասին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը: Նա ասել է, որ Սոֆիան որպես խոսնակ կմասնակցի բիզնես ֆորումին: Սոֆիա անդրոիդը դարձել է աշխարհում առաջին ռոբոտը, որը քաղաքացիություն է ստացել Սաուդյան Արաբիայում, «Ապագայի ներդրումային նախաձեռնություն» կոնֆերանսում իր հաջող ելույթից հետո: Սոֆիան, որին մշակել և արտադրել է հոնկոնգյան Hanson Robotics ընկերությունը, եղել է «Մտածող մեքենաներ. Արհեստական ինտելեկտ և ռոբոտներ» նստաշրջանի «խոսնակներից» մեկը: 2018 թվականի հոկտեմբերի 11-12-ին Հայաստանում տեղի կունենա Ֆրանկոֆանիայի գագաթնաժողովը, որի ժամանակ Հայաստանը կհյուրընկալի 84 երկրի պատվիրակություն։ Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաև մշտական խորհրդի նիստը: Միջոցառման շրջանակում անցկացվելիք տնտեսական գործարար ֆորումին ակնկալվում է ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներկայացվածություն: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանց-Աճարկուտ ճանապարհը հիմնանորոգվում է Այլ մանրամասներ հայտնի չեն Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին Team Solutions-ը հանդիսանում է Թիմ ընկերությունների խմբի մաս Մարությանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանին՝ դրական է գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն և պետք է հեռանան Ավինյան․ Ինչո՞ւ են ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել Կա ասֆալտապատման միջին նորոգման ծրագիր, որը պատրաստվում են սկսել հունիսի 1-ից |