ՀՀ կանանց հավաքականը գլխավորում է Շախմատի օլիմպիադայի մրցաշարային աղյուսակը![]() 2 հոկտեմբերի 2018 - 12:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տղամարդկանց և կանանց հավաքականները շարունակում են հաջող ելույթները Շախմատի համաշխարհային օլիմպիադայում: 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց թիմն առավելության է հասել (2,5 : 1,5) բելառուսների նկատմամբ: Նույն հաշվով Հայաստանի կանանց ընտրանին հաղթել է ամերիկուհիներին և 13 միավորով սկսել է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը 12 միավորով 4-րդ տեղում է: Բաթումիում ընթացող շախմատի համաշխարհային մարզահանդեսի ավարտին մնացել է չորս տուր, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |