TABDC. Քանի դեռ Ղարաբաղի եւ Ցեղասպանության հարցերը քննարկվում են, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիավանագիտական հարաբերությունների հաստատումը հնարավոր է29 մայիսի 2008 - 19:39 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին Բիզնեսի զարգացման հայ-թուրքական խորհրդի (TABDC) համանախագահներ Կաան Սոյակն ու Արսեն Ղազարյանը մասնակցել են Mosaic Institute-ի նախաձեռնությամբ Տորոնտոյում կայացած հայ եւ թուրք համայնքների ներկայացուցիչների հանդիպմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը: Հանդիպմանը նեկա են գտնվել նաեւ Կանադայում Հայաստանի եւ Թուրքիայի դեսապանատների ներկայացուցիչները, երկրի արտաքին գործոց եւ միջազգային առեւտրի նախարարությունների աշխատակիցները: Ինչպես հայտարարել է Mosaic Institute-ի տնօրեն Վահան Կոլոլյանը, TABDC-ն շատ կարեւոր գործ է իրականացնում, եւ Խորհրդի անդամները պետք է տեղյակ լինեն, որ հայ ու թուրքական համայնքների շատ ներկայացուցիչներ աջակցում են նրանց ջանքերին:«Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Հայոց Ցեղասպանության հարցերը քննարկվում եւ ուսումնասիրվում են, TABDC-ն հավատում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիավանագիտական հարաբերությունների հաստատմանը»,- հայտարարել է Կաան Սոյակը: TABDC-ն հիմնադրվել է 1997 թվականին Կաան Սոյակի եւ Արսեն Ղազարյանի կողմից: Խորհրդի նպատակը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարեկավումն է, մասնավորապես, դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |