Սպիվակովն ու Բրեգվաձեն՝ Ազնավուրի մասին. Միշտ իրեն հայ է զգացել 2 հոկտեմբերի 2018 - 16:35 AMT PanARMENIAN.Net - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ջութակահար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը և Վրաստանի ու ԽՍՀՄ ժողովրդական դերասանուհի Նանի Բրեգվաձեն ցավակցություն են հայտնել մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Ըստ Սպիվակովի, Ազնավուրը երբեք չէր մոռանում իր հայկական ծագումը: «Ես հիշում եմ մի համերգ, որին ինձ հրավիրել էր Ֆրանսիայի այն ժամանակվա առաջին տիկին Շիրակը, և Շառլն ուղղակի փայլուն ելույթ ունեցավ: Ես տեսա, թե ինչպես է նրան ողջունում դահլիճը, ինչպես են սիրում նրան ֆրանսիացիները: Բայց չի կարելի չնշել, որ նա միշտ իրեն հայ է զգացել առաջին հերթին»,-ասել է Սպիվակովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Մաեստրոն հիշեցրել է, որ Ազնավուրի պատմական հայրենիքի ճակատագիրն արտացոլվել է նաև նրա ստեղծագորոծությունների մեջ: Օրինակ, նշել է նա, Ազնավուրը երգ է գրել 1988-ի երկրաշարժի մասին և միջոցների հանգանակություն կազմակերպել: «Մեզանից մի մարդ է հեռացել, որի մասին կարելի է ասել Բրոդսկու խոսքերով՝ ժամանակը, բախվելով հիշողության հետ, իմանում է, որ անզոր է»,-ասել է Սպիվակովը: Բրեգվաձեն նշել է, որ հպարտանում է Ազնավուրի հետ իր ծանոթությամբ: Երգչուհին ափսոսանք է հայտնել,որ երբ Ազնավուրը Վրաստան էր այցելել, նա հնարավորություն չի ունեցել նրա հետ հանդիպելու, քանի որ արտերկրում էր: «Շառլ Ազնավուրը եզակի երգիչ էր և զարմանալի մարդ»,-ասել է նա: «Ազնավուրը մեծ տառերով իր անունը գրեց համաշխարհային մշակույթի պատմության մեջ, նրան սիրել են և կսիրեն հարյուր միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր երկրներում»,-կարծում է երգչուհին: Լեգենդար շանսոնյեն մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում: Ազնավուրը, որը վերջերս էր վերադարձել Ճապոնիայում համերգային շրջագայությունից, մահացել է իր տանը՝ Ֆրանսիայի հարավ-արևելքում: Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել է 1924 մայիսի 22-ին Փարիզում` հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Նա ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում: Ազնավուրը մոտ 1000 երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի մոտ 100 միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը խոսել են ՀՀ–ում իրավիճակի, Արցախի ղեկավարների ազատման, Սփյուռքի մասին Նրանք անդրադարձել են նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա |