Ինդոնեզիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել![]() 2 հոկտեմբերի 2018 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Ինդոնեզիայի ափերի մոտ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: 6,3 մագնիտուդով ստորգետնյա ցնցումը գրանցվել է օվկիանոսում՝ Սումբա կղզուց 66 կմ հեռավորության վրա: Ըստ ականատեսների, կղզու վրա խուճապ է սկսվել: Մեծ ավերածությունների կամ զոհերի մասին հաղորդագրություններ չկան, գրում է Deutsche Welle-ն: Մինչդեռ Ինդոնեզիայում նախորդ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1200-ի: Ըստ լրատվական գործակալությունների, տարերքից տուժած շրջաններում քաոսն ահագնանում է: Մարդիկ բողոքում են սննդամթերքի, ջրի և վառելիքի պակասից: Պալու քաղաքում, որն ամենից շատ է տուժել աղետից, դիակապտության դեպքեր են գրանցվել: 35 մարդ է ձերբակալվել համակարգիչների և կանխիկ գումարների գողության համար: Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժը տեղի էր ունեցել սեպտեմբերի 28-ին: Ստորգետնյա ցնցումներից հետո կղզու վրա 2 մետրանոց ալիք է եկել: Արդյունքում հազարավոր տներ են ավերակների վերածվել,ինչպես նաև հյուրանոցներ, հիվանդանոցներ և առևտրի կենտրոններ: Երկրի նախագահը հանձնարարել է ընդունել միջազգային օգնությունը երկրաշարժի հետևանքների վերացման համար: Այդ մասին հայտնել է Ներդրումային համակարգող խորհրդի նախագահ Թոմ Լեբորգը: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |