Առաջարկվում է 911, 102, 103 համարներին զանգերի դեպքում ներդնել տեղորոշման համակարգ![]() 2 հոկտեմբերի 2018 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Առաջարկվում է 911, 102, 103 համարներին զանգերի դեպքում ներդնել տեղորոշման համակարգ: Այդ մասին հայտարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Հակոբ Արշակյանն ԱԺ-ում կառավարության կողմից ներկայացված էլեկտրոնային հաղորդակցության մասին ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ: «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2011 թվականից գործում է 911 ծառայությունը, որը գործունեության տարիներին ծառայությունը սպասարկել է 6 միլիոնից ավելի զանգ։ Շատ են գրանցվում դեպքեր, երբ ահազանգողը նույնիսկ չի կարողանում գոնե մոտավոր ներկայացնել դեպքի վայրի հասցեն։ Նման իրավիճակներում անհետաձգելի օգնությունն ուշանում է»,- ասել է փոխնախարարը, հայտնում է Panorama.am-ը: «Հաշվի առնելով վերը նշվածը՝ նախագծով առաջարկվում է 911, 102, 103 համարներն կատարվող զանգերի դեպքում ներդնել տեղորոշման համակարգ։ Առաջին զեկուցման ժամանակ պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանից առաջարկ ստացանք 101 և 104 ծառայությունները նույնպես ներառել ցանկում։ 101-ի դեպքում առաջարկն ընդունվել է, իսկ ինչ վերաբերում է 104 ծառայությանը, ապա դա գազի ենթակառուցվածքները սպասարկող հեռախոսահամարն է, որը պետական մարմինների կողմից չի սպասարկվում։ Բացի այդ, գազի վթարների դեպքում զանգերը լինում են ԱԻՆ հեռախոսահամարներին։ Առաջարկվել է հստակ ժամկետներ սահմանելու օրենքի նախագծում, որը և ներառվել է»,- ասել է նա։ Հարակից զեկուցող տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահան Հարությունյանն իր հերթին նկատել է, որ նախաձեռնությունը թույլ կտա հեռախոսային օպերատորներին տեղորոշել զանգահարողի գտնվելու վայրը։ Նա կոչ է արել կողմ քվեարկել նախագծին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |