Վարչապետ. ԱԺ արտահերթ ընտրությունները լինելու են դեկտեմբերին![]() 2 հոկտեմբերի 2018 - 17:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հաշվի առնելով վերջին զարգացումները, արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2018 թվականի դեկտեմբերին: «Հայաստանում հաստատված է ուղիղ ժողովրդական իշխանություն, և եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչը չեմ, ուրեմն ընտրություններ տեղի չեն ունենա, եթե հակառակը պարզվի, ուրեմն տեղի կունենան», - ասել է Փաշինյանը: Ավելի վաղ, Փաշինյանը, անդրադառնալով խորհրդարանի կողմից երկրորդ անգամ վարչապետ չընտրելու դեպքում ԱԺ լուծարումը խոչընդոտող նախագծին, ասել է, որ դրան կողմ քվեարկած պատգամավորները հակահեղափոխականներ են: ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը և Անդրանիկ Հարությունյանը խորհրդարանի կողմից երկրորդ անգամ վարչապետ չընտրելու դեպքում ԱԺ լուծարումը խոչընդոտող նախագիծ են մշակել: Այն հոկտեմբերի 2-ին քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: Նախագծի համաձայն՝ եթե ԱԺ նիստին պատգամավորների մասնակցությունը խոչընդոտվում է և նիստը չի կայանում կամ էլ նիստը իրավազոր է, բայց պատգամավորների մի մասը չի կարողանում դրան մասնակցել, այդ դեպքում նիստը վարողն իրավունք ունի ընդհատել նիստը՝ հայտարարելով, որ կան խոչընդոտներ: Հարակից զեկուցող կառավարության ներկայացուցիչը՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը քննադատել է ՀՀԿ-ական պատգամավորների գործելաոճը, քանի որ վերջիններս նախագծի երկրորդ ընթերցման անվան տակ կարևոր փոփոխություններ են անում ու փորձում արագ անցկացնել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |