Փաշինյանը հնարավոր է հոկտեմբերի 3-ին փողոց կանչի համախոհներին

Փաշինյանը հնարավոր է հոկտեմբերի 3-ին փողոց կանչի համախոհներին

PanARMENIAN.Net - Խորհրդարան բերված «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություններ կատարելու նախագծի նպատակն արտահերթ ընտրությունները կանխելն ու դե ֆակտո անհաղթահարելի քաղաքական ճգնաժամ հարուցելն է։

Այս մասին է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում վերջին զարգացումները մեկնաբանելիս։ Իր խոսքերով, օրենքին կողմ արտահակտվածներն ըստ էության բացահայտվեցին որպես հակահեղափոխական։ Նա շեշտել է, որ իր դիրքորոշումը հստակ է․«նախագծին կողմ քվեարկողները քաղաքական պատերազմ են հայտարարում ժողովրդին»։

Նախագծի համաձայն՝ եթե ԱԺ նիստին պատգամավորների մասնակցությունը խոչընդոտվում է և նիստը չի կայանում կամ էլ նիստը իրավազոր է, բայց պատգամավորների մի մասը չի կարողանում դրան մասնակցել, այդ դեպքում նիստը վարողն իրավունք ունի ընդհատել նիստը՝ հայտարարելով, որ կան խոչընդոտներ: Փոփոխությունը նախագծում մտցվել է առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո, կառավարությունը չի հասցրել ծանոթանալ նրան ու մեկնաբանել որպես արտահերթ ընտրությունները տապալելու փորձ։

«Եթե ԱԺ նիստը տեղի չի ունենում, օրինակ, ժողովրդի պատճառով շենքը շրջափակված լինելու պատճառով, կհամարվի, որ նիստն ընդհատվել է, սահմանադրության ընտրած ժամկետները կասեցվում են, ու եթե նիստն անցկացվի 6 ամսից, դե-յուրե կնշանակի, որ ընդհատում չի եղել», - բացատրել է Փաշինյանը փոփոխությունների էությունը։

Վարչապետը նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել Բաբլոյանի ու Բաղդասարյանի հետ ու զգուշացրել, որ եթե նախագիծն առնվազն չհետաձգվի, ստիպված կլինի աջակցություն խնդրչել ժողովրդից։ «Ուրախ եմ, որ բանականությունը հաղթեց», - նշել է Փաշինյանը, մեկնաբանելով քվեարկության հետաձգումը։ «Ես կոչ եմ արել ՀՀԿ խմբակցության ղեկավարին, որպեսզի նա միջոցներ ձեռնարկի, որ այդ նախագիծը շրջանառությունից հանվի։ Ես ուզում եմ կոչ անել բոլոր պատգամավորներին չգնալ ներքաղաքական իրավիճակը սրելու գործունեությանը․․․Եթե պարզվի, որ անցկացնելու նպատակ ունեն ձեզ հայտնի ուժերը, ստիպված եմ լինելու դիմել ժողովրդին ու դուրս գանք հրապարակ», - շեշտել է վարչապետը։

Փաշինյանը նշել է, որ քաղաքական ուժերը պիտի հարցի մեջ հստակություն մտցնեն օրվա ընթացքում։ Նա չի բացառել, որ հենց այսօր դիմի ժողովրդին ու խնդրի վաղը (հոկտեմբերի 3-ին) կրկին դուրս գալ փողոց՝ արտահյտելու իր կարծիքը։

Նա նաև ասել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է ունենան դեկտեմբերի առաջին կեսին։ Փաշինյանն ասել է նաև, որ սահմանադրականության ապահովման մեխանիզմ իր թիմն արդեն մշակել է։

 Ուշագրավ
---