Փաինյանը գնում է ԱԺ՝ բանակցելու այնտեղ գտնվող պատգամավորների հետ (Թարմացվող) (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Ազգային ժողովի շենքը շրջափակված է բոլոր մուտքերի կողմից քաղաքացիների մեքենաներով ու մարդկանցով։ Բաղրամյան պողոտայում հավաքված են հազարավոր մարդիկ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում։ 21։59 Փաշինյանը հայտարարեց, որ գնում է ԱԺ՝ բանակցելու այնտեղ գտնվող պատգամավորների հետ 21։37 Փաշինյան․ հրահանգել եմ պատրաստել ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող նախարարներին ու մարզպետներին աշխատանքից ազատելու հրամանը 21։36 Փաշինյանը կոչ արեց մարզերի բնակիչներին ևս դուրս գալ իրենց բնակավայրերի գլխավոր փողոցներն ու հրապարակները։ 21։16 ՀՀԿ-ականներն ուզում են, որ որևէ ՀՀԿ-ական պատգամավոր ծեծվի։ ՈՒստի նրանց պետք է միայն ժպտալ, ասում է Փաշինյանը։ 21։01 ՀՀԿ-ն ու իրեն աջակցած ուժերը պիտի արմատախիլ արվեն ՀՀ քաղաքական դաշտից, ասում է վարչապետը։ 21։00 «ՄԵնք կճշտենք տեղեկատվությունը «կողմ» քվեարկած պատգամավորների ու քաղաքական ուժերի մասին։ Այսօր արդեն կարող ենք ասել, որ ՀՀԿ-ն ու կողմ քվեարկած ուժերը հայտարարել են հակահեղափոխություն։ Բայց բոլորս տեսնում ենք, որ նրանց մոտ դա չի ստացվի»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |