«Ծառուկյանի» ու ՀՅԴ նախարարները՝ բացի փոխվարչապետ Գրիգորյանից, ազատվեցին աշխատանքից![]() 2 հոկտեմբերի 2018 - 21:55 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքի նախարարներին այդ 2 ուժերի՝ «հակահեղափոխական» օրենքին կողմ քվեարկելու համար։ Փաշինյանն ընթերցեց նախարարների ազատման հրամանները Բաղրամյան պողոտայում ցույցի ժամանակ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով ևս «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ էր, չի ազատվել, քանի որ ցանկացել է շարունակել աշխատանքը կառավարությունում, ասել է վարչապետը՝ ողջունելով նրա որոշումը։ Ավելի վաղՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը հայտնել է, որ հաշվի առնելով ներկայիս լարված և ջրբաժաններ գծելու մթնոլորտը, Դաշնակցությունը իր ներկայացուցիչներին ետ է կանչում ՀՀ կառավարությունից։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |