Փաշինյանը ներկայացրեց հրաժարականի ու նոր ընտրությունների ծրագիրն ու գնաց ԱԺ՝ բանակցելու![]() 2 հոկտեմբերի 2018 - 22:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գնում է ԱԺ՝ բանակցելու այնտեղ գտնվող պատգամավորների հետ։ ԱԺ-ն շրջափակված է վարչապետի կողմնակիցների կողմից ԱԺ կողմից աղմկահարույց «հակահեղափոխական» օրենքն ընդունելուց հետո։ Հանրահավաքին նա հայտարարել է, որ ՀՅԴ ու ԲՀԿ նախարարների աշխատանքի ազատումից հետո հրաժարական կտա, ԱԺ-ն 2 անգամ չի ընտրի նոր վարչապետ ու կցրվի։ Այդ ընթացքում նա մնալու է վարչապետի պաշտոնակատար ու կվերընտրվի՝ մանդատ ստանալու դեպքում, նշել է նա։ Ընտրություններն, իր բնորոշմամբ, պիտի կայանան նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |