Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գլխավոր խոչընդոտը Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանները ճանաչելու հա՞րցն է30 մայիսի 2008 - 16:12 AMT PanARMENIAN.Net - «Վերջին ժամանակներում Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու հայերի թիվը աճել է: Պարզապես կան մի շարք հարցեր, որոնք մինչեւ հիմա համաձայնեցված չեն եւ դրանցից մեկը Հայաստանի կողմից ժամանակակից Թուրքիայի սահմանների ճանաչումն է 1921 թվականի Կարսի համաձայնագրով: Բնական է, կա նաեւ 1915 թվականի ողբերգության խդնիրը, որը շատերի կողմից Թուրքիայում ընդունվում է որպես ժամանակակից Թուրքիայի հետ բացարձակ որեւէ կապ չունեցող պատմություն»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Անկարայի էկոնոմիկայի եւ տեխնոլոգիաների համալսարանի միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր Մուսթաֆա Այդինը: Նրա կարծիքով, 1915 թվականի իրադարձությունները չպետք է խանգարեն հայ եւ թուրք հանրություններին խոսել միմյանց հետ: «Ըստ իս, կա եւս մեկ ասպեկտ, որ խանգարում է երկխոսությանը: Չափազանց ծանր է խոսել սփյուռքահայերի հետ, որոնք պնդում են, որ Թուրքիան պարտավոր է ցեղասպանություն ճանաչել 1915 թվականի ողբերգական իրադարձությունները: Հայաստանի հայերն, ինչպես ինձ է թվում, ավելի հանդուրժող են եւ նրանց հետ ավելի հեշտ է լեզու գտնել: Սակայն սա իմ անձնական կարծիքն է»,- ընդգծել է թուրք պրոֆեսորը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |