Մելքումյան. Վարչապետի հետ որևէ պայմանավորվածություն ձեռք չենք բերել 3 հոկտեմբերի 2018 - 11:19 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ երեկ՝ հեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում վարչապետի հետ հանդիպմանը որևէ պայմանավորվածություն ձեռք չեն բերել: «Խոսակցություն եղել է բոլոր թեմաների շուրջ, բայց վերջնական, պաշտոնական որևէ բան չի եղել: Կառավարությունը մնաց իր տեսակետին՝ արտահերթ ընտրությունները նախատեսվում է դեկտեմբերին», - նշել է նա՝ հավելելով, որ պայմանավորվել են շարունակել քննարկումները։ Հոկտեմբերի 2-ի ուշ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ԱԺ-ից, ուր բանակցում էր խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ «հակահեղափոխական» նախագծի ընդունումից հետո։ «3 խմբակցությունն էլ՝ (ՀՅԴ, ՀՀԿ, ԾԴ) ասացին, որ անկախ հուշագրից ոչ առաջին, ոչ 2-րդ փուլում չեն առաջադրելու վարչապետի թեկնածու», - ասել է Փաշինյանը՝ նշելով, որ դա իր տպավորությունն է, ու եթե սխալ է հասկացել՝ թող խմբակցությունները մեկնաբանություն անեն։ Ավելի վաղ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը և Անդրանիկ Հարությունյանը «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագծում խորհրդարանի կողմից երկրորդ անգամ վարչապետ չընտրելու դեպքում ԱԺ լուծարումը խոչընդոտող դրույթն ավելացրել են երկրորդ ընթերցմանը նախորդող օրվա ուշ երեկոյան՝ նախապես հստակ մտադրություն ունենալով այն արագ անցկացնել: Դրանից հետո, վարչապետը կոչով դիմել է ժողովրդին համախմբել ԱԺ-ի շենքի մոտ՝ ընդդեմ նախագծի ընդունման և խորհրդարանը ցրելու պահանջով: Նախագիծը սակայն հապճեպ ընդունվել է, ինչից հետո բազամահազարանոց բողոքի ակցիային մասնակցող քաղաքացիները շրջափակել են խորհրադարնի շենքը՝ արգելափակելով պատգամավորենրի ելումուտը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |