ԱՆ. Հանրահավաքի ժամանակ 4 մարդ է վատացել![]() 3 հոկտեմբերի 2018 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ին հանրահավաքի ընթացքում վատ ինքնազգացողության պատճառով շտապ օգնության ծառայության կողմից հոսպիտալացվել է 4 քաղաքացի: Նրանցից 3-ը տեղափոխվել է թիվ մեկ համալսարանական կլինիկա, մյուսը` «Նաիրի» ԲԿ` ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ, հայտնում է առողջապահության նախարարությունը: Վատ ինքնազգացողություն ունեցողներից մեկի մոտ արձանագրվել է սրտի կանգ, ֆիբրիլացիա, կատարվել է դեֆիբրիլացիա: Հանրահավաքի ժամանակ տեղում ծառայություն է իրականացրել ՇԲՕ 6 բրիգադ: Վատ ինքնազգացողություն ունեցող քաղաքացիներին ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն: Հոկտեմբերի 1-ի ուշ երեկոյան ՀՀԿ-ն փոփոխություններ էր ներկայացրել նույն օրն առաջին ընթերցմամբ ընդունված ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունների նախագծում, իսկ հոկտեմբերի 2-ի երեկոյան գումարված արտահերթ նիստում ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը կողմ են քվեարկել դրան։ «Հակահեղափոխական» որակված օրենքն, ըստ էության, սահմանում է, որ եթե ԱԺ նիստը չի կայանում, այն կարող է համարվել հետաձգված, ոչ թե չկայացած, ինչը փաստացի կարող է տապալել Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ծրագրերը։ Փաշինյանն ի պատասխան ազատեց աշխատանքից ՀՅԴ ու ԾԴ նախարարներին ու մարզպետներին և խոստացավ հրաժարական տալ և անցկացնել ընտրություններ դեկտեմբերի առաջին կեսին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |