Երևանի քաղաքապետարանի սոցցանցային էջերը ջնջվել ու դատարկվել են Մարությանի պաշտոնավարմանն ընդառաջ 3 հոկտեմբերի 2018 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի Yerevan Municipality կոչվող ֆեյսբուքյան պաշտոնական էջն ապաակտիվացրել են մայրաքաղաքի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարմանն ընդառաջ: Էջում, ավելի վաղ, գրառում էր հրապարակվել, համաձայն որի այն այլևս չի ներկայացնելու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը: Ապաակտիվացվել է նաև թվիթերյան էջը, իսկ քաղաքապետարանի յութուբյան ալիքից ջնջվել են բոլոր տեսանյութերը: Քաղաքապետարանի պաշտոնական՝ yerevan.am կայքում դրված հղումները դեպի ՖԲ- և թվիթերյան էջեր չեն աշխատում՝ վերջիններիս ապաակտիվացման պատճառով։ Հատկանշական է նաև, որ քաղաքապետարանի կայքէջի «Քաղաքապետ» խորագրից հանվել է նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կենսագրությունը, սակայն այնտեղ չի տեղադարվել Մարությանի կենսագրությունն ու լուսանկարը՝ մնալով դատարկ: Ավելի վաղ տեղի են ունեցել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, որում ձայների ջախջախի՝ 81%, մեծամասնությամբ հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր»կուսակցությանանդամ, դերասան Հայկ Մարությանն է: Նոր ավագանու առաջին նիստը նախատեսված է հոկտեմբերի 13-ին: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty Int.–ը կոչ է արել Բաքվին ազատ արձակել Իբադօղլուին և մյուս ակտիվիստներին «Նրա կալանքը վկայում է Ադրբեջանում այլախոհների սիստեմատիկ հետապնդումների մասին»,–ասվում է նամակում։ Էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Աբու Դաբի Այցն աշխատանքային է Կապանում ԻԻՀ հյուպատոսարանում խոնարհել են դրոշը. Մարդիկ ծաղիկներ են դնում շենքի մոտ ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՊՆ ղեկավարը ևս ցավակցել են Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել փոխնախարար Քանիին Նա այդ պաշտոնում կփոխարինի վթարից զոհված Աբդոլլահիանին |